Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թեստ-դրայվ՝ կանանց ձեւով. չինուհին վնասել Է նոր BMW-ն, որը դեռ չԷր հասցրել գնել. տեսանյութ

Թեստ-դրայվ՝ կանանց ձեւով. չինուհին վնասել Է նոր BMW-ն, որը դեռ չԷր հասցրել գնել. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանը եղել Է այնպես, ինչպես ավանդաբար լինում Է. կինը շփոթել Է գազի եւ արգելակման ոտնակները եւ նոր արտաճանապարհային մեքենայով մխրճվել ավտոսալոնի մեջ՝ ամեն ինչ ցիրուցան անելով իր ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չինաստանի ավտոսալոնի տեսադիտարկման խցիկները զվարճալի դեպք են նկարահանել, թե ինչպես ավտոմոբիլի անվճար թեստ-դրայվը կլորիկ գումար Է նստել կնոջ վրա:
Տեսանյութում երեւում Է՝ ինչպես Է փողոցից մեքենան մոտենում ավտոսալոնին: Մի քանի վայրկյանից այն մխրճվում Է ավտոսալոնի մեջ, դանդաղեցնում ընթացքը, իսկ հետո դարձյալ թափ Է առնում եւ շարժվում ուղիղ աշխատողների վրա:
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, 30-ամյա կինը ցանկանում Էր ավտոմեքենան կայանել թեստ-դրայվից հետո: Սակայն արգելակման ոտնակը սեղմելու փոխարեն նա սեղմել Է գազի ոտնակը, կորցրել կառավարումը եւ հայտնվել դիլերային կենտրոնում:
Բարեբախտաբար, ավտոսալոնի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, ինչպես եւ կինն ինքը: Պարզվել Է, որ ավտոմեքենան, որը նա վնասել Է, BMW X1 ավտոճանապարհային Է, որի արժեքը մոտավորապես 57 հազար դոլար Է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am