Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թբիլիսիում ռուսական այցագրային կենտրոն Է բացվել

Թբիլիսիում ռուսական այցագրային կենտրոն Է բացվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ի առավոտյան Թբիլիսիում աշխատանքն Է սկսել ռուսական այցագրային կենտրոնը: Ինչպես հայտնել են Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանն առընթեր գործող Վրաստանում ՌԴ-ի շահերի սեկցիայում, կենտրոնն ընդունելու Է այդ երկրի եւ այլ պետությունների քաղաքացիների եւ առանց քաղաքացիության անձանց դիմումները, որոնք այցագրեր են խնդրում Ռուսաստան մեկնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսական այցագրային կենտրոնում հարմարավետ պայմաններ են ստեղծված փաստաթղթերի հանձնման համար, դիմումնատուներին սպասարկում Է 16 ընդունող պատուհան, որոնք կոչված են դյուրացնելու գործընթացը: Տվյալների մշակումից հետո փաստաթղթերը կենտրոնից կուղարկվեն Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանն առընթեր Վրաստանում ՌԴ-ի շահերի սեկցիա»,-լրագրողներին պարզաբանել են նոր հիմնարկության աշխատակիցները:
Մեկնաբանելով կենտրոնի բացումը՝ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն թբիլիսյան Maestro հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հույս Է հայտնել, որ այդ կենտրոնի աշխատանքը «կբարելավվի քաղաքացիների այցագրային եւ հյուպատոսական սպասարկման որակը»:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ակնկալում Է, որ կենտրոնը երկրի քաղաքացիներին հավելյալ հարմարավետություն կապահովի Է հյուպատոսական ծառայություններ ստանալիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am