Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման

«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի 
հանրային քննարկման

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներերի (ԳՁՕ) գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով  աշխատանքային խմբի անդամներին՝ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը վերահաստատել է, որ   ԳՁՕ-ների  գործածության կարգավորումը խիստ կարևոր և առաջնահերթ խնդիր է նախարարության համար և գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։

«Մեր երկիրը սակավահող է, հետևաբար մեր գյուղատնտեսության ապագան օրգանական, բարձրարժեք գյուղատնտեսությունն է»,- շեշտել է նախարարը։

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ աշխատանքային խումբը մեծածավալ աշխատանք է իրականացրել սկսած անցյալ տարվա նոյեմբեր ամսից, մասնավորապես մշակվել է «ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի և դրանից բխող հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ։

Փոխնախարարը հորդորել է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 5 օրվա ընթացքում գրավոր ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ նախագիծը լրամշակելու և վերջնական տեսքի բերելու համար, որից հետո այն կներկայացվի հանրային քննարկման։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am