Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկարայի եւ Վաշինգտոնի տարաձայնությունները կարելի Է հեշտությամբ լուծել. Չավուշօղլու

Անկարայի եւ Վաշինգտոնի տարաձայնությունները կարելի Է հեշտությամբ լուծել. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամը կարելի Է հեշտությամբ հաղթահարել, բայց ոչ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս դիրքորոշման պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն:
«Մենք Վաշինգտոնի հետ ոչ մի կարգի խնդիրներ չենք ցանկանում ունենալ: Դրանք կարող են հեշտությամբ կարգավորվել, բայց ոչ ԱՄՆ-ի ներկայիս մոտեցման պայմաններում: Նրանք չեն հասկանում, թե ով Է իրենց իսկական բարեկամը»,- լրագրողներին ասել Է Չավուշօղլուն:

Նա ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը համեմատել Է կովբոյական ֆիլմերի հետ: «Մենք կովբոյական ֆիլմերում չենք խաղում: Երկու մեծ երկրները պետք Է լավ հարաբերություններ ունենան, նրանք պետք Է սովորեն հարգել միմյանց»,- նշել Է Թուրքիայի նախարարը:

Նա վերստին ԱՄՆ-ին մեղադրել Է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերին զենքի մատակարարումների մեջ, որոնց Թուքիան համարում Է ահաբեկչական կազմակերպություն՝ կապված երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am