Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բացահայտվել է հանցագործության 54 դեպք

Բացահայտվել է հանցագործության 54 դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչությունից, մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, կաշառակերության 5, թմրամիջոցի հայտնաբերման 4, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, կողոպուտի 2, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, սպանության սպառնալիքի, ահաբեկչության մասին սուտ հաղորդման, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ազատությունից ապօրինի զրկելու և տնամերձ հողատարածքում կանեփի աճեցման 1-ական դեպք:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու վրաերթի 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am