Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ. Օսիպյանն անդրադարձավ նույնասեռականների դեպքին  

ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ. Օսիպյանն անդրադարձավ նույնասեռականների 
դեպքին

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով օրերս նույնասեռական անձանց ու ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Եթե ոստիկանությունը 1-2 քաղաքացու նկատմամբ հանդուրժողականություն է դրսևորել, և նրանք, օգտվելով առիթից, մուտք են գործել ոստիկանական բաժանմունք, կարելի՞ է ենթադրել, որ ոստիկանությունը տվյալ պահին թույլ է: ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ և ունակ է պաշտպանել և′ իրեն, և′ ՀՀ քաղաքացիներին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանապետի խոսքով՝ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ դեռևս չի տեսնում:
Օգոստոսի 14-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին, այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»:

Ավելի ուշ «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ ոստիկանությունում ծեծել են նույնասեռականներին և իրենց պատրաստվում  են դիմել Հատուկ քննչական ծառայություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am