Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հիմնանորոգվում են Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին հարող տարածքները

Հիմնանորոգվում են Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին հարող 
տարածքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի կենտրոնական հրապարակն առաջիկայում նոր տեսք կստանա: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, հիմնովին նորոգվում է հրապարակի հարակից 3390քմ մակերեսով տարածքը:

Շինաշխատանքները ներառում են ծաղկանոցների, բետոնե և բազալտե հատակների, եզրառուների կառուցում, դեկորատիվ 2 ջրավազանների կառուցում, կանաչապատում՝ դեկորատիվ ծառերով և թփերով, նստարանների տեղադրում: Իրականացվող ծրագրի նպատակն է ենթակառուցվածքների բարելավման միջոցով նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ Գորիս համայնքում ստեղծելով տնտեսական զարգացման համար բարենպաստ միջավայր՝ ապահովելով երկարաժամկետ զարգացում, ընդլայնել ժամանցի և հանգստի գոտիները, նպաստել դիտակետի հարակից տարածքում նոր ստեղծվող բիզնեսների զարգացմանը


Աշխատանքներն իրականցվում են ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր բյուջեն 87 882 380 ՀՀ դրամ է: Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը 40% է, 60%-ը կտրամադրվի ՀՀ պետական բյուջեից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am