Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջենովայում որոնողական աշխատանքների երկրորդ գիշերն արդյունք չի տվել

Ջենովայում որոնողական աշխատանքների երկրորդ գիշերն արդյունք չի տվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի որոնումը չի դադարել երկրորդ գիշերն անընդմեջ, բայց այն արդյունք չի տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են իտալական ԶԼՄ-ները:

Ըստ պրեֆեկտուրայի վերջին տվյալների, աղետի հետեւանքով զոհվել Է 39 մարդ, տուժել Է 16 հոգի: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է միջադեպի վայրում աշխատող հրշեջներից մեկը, որոնողական գործողությունը դանդաղում Է այն բանի պատճառով, որ այժմ փլատակները հավաքում Է ծանր տեխնիկան:

Նրա խոսքով՝ փլատակների տակ կենդանի մարդիկ չեն մնացել: Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ փլատակներից մարդկային ձայներ չԷին լսվում արդեն օգոստոսի 14-ի երեկոյան: Անցած գիշերվա ընթացքում փրկարար խմբերին եւ կինոլոգների ստորաբաժանումներին չի հաջողվել հայտնաբերել նոր մարմիններ: Ջենովայով անցնող A10 ավտոուղու կամրջի 200-մետրանոց հատվածն օգոստոսի 14-ին ժամը 11:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:36-ին) փլվել Է պահեստների եւ երկաթգծերի վրա:

Արտակարգ պատահարի պահին կամրջի վրա գտնվում Էր 30 ավտոմեքենա: Փլուզման վայրից տարհանվել Է 632 մարդ, շատերն անհայտ կորած են համարվում: Պատահածի կապակցությամբ Ջենովայում երկօրյա սուգ Է հայտարարված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am