Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը. Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընտրությունները պետք է լինեն բացառիկ

Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը. Նիկոլ 
Փաշինյանն ընդգծեց, որ ընտրությունները պետք է լինեն բացառիկ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հրապարակած օրը Երևան համայնքում կնշանակվեն ու կանցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ հրապարակումից 30-ից 40-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նշանակում է Երևանի արտահերթ ընտրությունների օրը։

«Սա մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են ու հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք` այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ` օրինականության, թափանցիկության ու արդարության առումով», -  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր գլխավորած կառավարութան համար առաջնահերթություն է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունն ու օրինականությունն ապահովելը:

«Ես հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված` ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրենց կարծիքով անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության», - ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի և սա ապահովելը կառավարության պարտավորությունն է:
«Ամեն ինչ հենց այսպես կլինի: Հույս ունեմ, որ որևէ մեկը չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը, նկատի ունեմ հայտնի խմբերին ու շրջանակներին, իսկ եթե կտրվի` իր ընտրությունն է, այդ դեպքում ՀՀ օրենքը հստակ ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ ու պետական մարմինները», - շեշտեց ՀՀ վարչապետը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am