Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կառավարությունը լրացուցիչ միջոցներ հատկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման համար

Կառավարությունը լրացուցիչ միջոցներ հատկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի 
պատշաճ անցկացման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը և հարակից միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 408 մլն 945 հազ. դրամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ծախսերի ավելացման հավանականության մասին տեղեկացվել էր դեռ անցյալ տարի՝ գագաթնաժողովի խիստ նախնական ծախսերը ներկայացնելիս։

«2018թ. պետական բյուջեով ԱԳՆ–ին արդեն հատկացվել է 1 մլրդ 438 մլն 354.5 հազար դրամ: Ֆինանսների նախարարություն ներկայացրած նախահաշվի նախագծից հետո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության, ֆրանսիական «ԱԺԱՆՍ ՊՈՒԲԼԻԿՍ-ԳՐՈՒՊ» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, գագաթնաժողովի և հարակից միջոցառումների ծրագրերում կատարվել են բազմաթիվ հստակեցումներ՝ կապված մասնակից 84 երկրների, շուրջ երկու տասնյակ այլ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցության ձևաչափի հետ, որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակներում կատարվող աշխատանքների և ծառայությունների ավելացումներ և ծախսային վերաբաշխումներ, ինչպես նաև հավելյալ ծախսեր՝ կապված Ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսի անցկացման (շուրջ 300 հավելյալ լրագրողների կողմից գագաթաժողովի և հարակից միջոցառումների լուսաբանում), Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման և գործունեության, Հանրապետության հրապարակում գալա-համերգի բեմի կառուցման և տեխնիկական հագեցվածության, Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման հետ»,– ասաց Մնացականյանը:

Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ սկսվել է գագաթնաժողովի մասնակիցների կեցության հետ կապված պայմանագրերի կնքման գործընթացը և նախատեսվում է կանխավճարների տրամադրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am