Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննարկվել են Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները

Քննարկվել են Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային պարկերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները և առկա վիճակը: Բնապահպանության նախարարը նշել է, որ շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների մոնիթորինգի խնդիրը նախարարության գերակայություններից մեկն է, ինչի լիարժեք իրականացումը կնպաստի նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության լիարժեք իրականացմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2019 թվականին նախատեսվող գործողությունները նախապես համապատասխանեցնել կառավարության առաջնահերթությունների հետ:

Ջեոֆ Ջակոմինին վերահաստատել է Կովկասի բնության հիմնադրամի պատրաստակամությունը՝ ընդլայնել համագործակցությունը Բնապահպանության նախարարության հետ՝ նպաստելով հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը և հույս հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am