Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում Էլեկտրամատակարարման լուրջ խափանում Է տեղի ունեցել

Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում Էլեկտրամատակարարման լուրջ խափանում Է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում Էլեկտրամատակարարման լուրջ խափանում Է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Twitter-ում օդանավակայանի Էջում օգոստոսի 15-ին հրապարակված հաղորդագրության մեջ: «Մենք գիտենք օդանավակայանում Էլեկտրականության ընդգրկում անջատման մասին եւ հետաքննում ենք պատճառները:

Էլեկտրամատակարարման պահուստային համակարգերը գեներատորների օգնությամբ Էլեկտրականություն են տալիս օդանավակայանի որոշ մասերի»,- նշվում Է տեքստում: Դրանում նաեւ ասված Է, որ ավիահաղորդակցությունը վերականգնված Է, սակայն այն սովորականից ավելի դանդաղ Է իրականացվում: Ինչպես հայտնել Է տեղի ռադիոկայանը, Էլեկտրականության անջատումը տեղի Է ունեցել պահեստային գեներատորի բռնկման պատճառով: Հրշեջներն արագորեն մարել են կրակը, օդանավակայանի ենթակառուցվածքի լուրջ վնասի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am