Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանի ԿԲ-ն Վլադիմիր Վիսոցկուն նվիրված հուշադրամ է թողարկել

Ռուսաստանի ԿԲ-ն Վլադիմիր Վիսոցկուն նվիրված հուշադրամ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը   ռուս նշանավոր երգիչ, բանաստեղծ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու պատվին արծաթե հուշադրամ է թողարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կենտրոնական բանկը:

«Մետաղադրամի դարձերեսին երկու ձիերի ֆոնին պատկերված է կիթառը ձեռքին Վլադիմիր Վիսոցկին, նրանից ձախ պատկերված է թուր, իսկ աջ կողմում նշված են նրա կյանքի տարիները՝ 1938-1980: Մետաղադրամի վերևի հատվածում գրված է «Վլադիմիր Վիսոցկի» գրառումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մետաղադրամը «պրուֆ» որակի է, թողարկվել է 3 հազար օրինակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am