Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթիկ քաղաքում բեռնատար է կողաշրջվել

Արթիկ քաղաքում բեռնատար է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 15-ին, ժամը 16:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացի-Շիրակացի փողոցների խաչմերուկում «ԶԻԼ-131-ԿՈՒՆԳ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ե. Կ., ծնված 1997 թ.) կողաշրջվել է:

Փրկարարներն ավտոմեքենայի թափքից (ԿՈՒՆԳ) դուրս են բերել ուղևորներին՝ Ա. Գ.-ին (ծնված 1995 թ.) և Ա. Կ.-ին (ծնված 1997 թ.): 1-03 ծառայության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am