Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արաս Օզբիլիսը տեղափոխվեց «Վիլլեմ II»

Արաս Օզբիլիսը տեղափոխվեց «Վիլլեմ II»

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիքթաշ»-ին, վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Հոլանդիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Վիլլեմ II» ակումբ: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը:

Վարձակալությունը նախատեսված է 2018-19թթ. մրցաշրջանի համար:

28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու 7 համարի մարզաշապիկով:

«Վերջին տարիներին ես քիչ եմ խաղացել: Ինձ համար շատ բարդ է եղել, բայց այժմ ցանկանում եմ վայելել ֆուտբոլը: «Վիլլեմ II» տեղափոխությունն ինձ համար գիտակցված որոշում է»,- ասել է Օզբիլիսը:

«Վիլլեմ II»-ի առաջիկա հանդիպումը կայանալու է օգոստոսի 17-ին՝  «Գրոնինգեն»-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am