Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Գյումրի քաղաքի Մենդելևի փողոցի տներից մեկում էլեկտրական ջեռուցիչով մի քանի անգամ հարվածել է մի տղամարդու գլխին, այնուհետև խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Տղամարդը դեպքից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1975թ., վերջինս ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ