Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Յուլյա Տիմոշենկոն ուկրաինացիներին համեմատել Է Հին Եգիպտոսի ստրուկների հետ

Յուլյա Տիմոշենկոն ուկրաինացիներին համեմատել Է Հին Եգիպտոսի ստրուկների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բատկիվշչինա» քաղաքական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Facebook-ի իր Էջում պատմել Է ուկրաինացիների աղետալի վիճակի մասին՝ նրանց համեմատելով Հինգ Եգիպտոսի ստրուկների հետ: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները ծաղրանքով են վերաբերվում իրենց քաղաքացիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ուկրաինայի գյուղերում սկսել են խնձոր ընդունել տնամերձ հողամասերից եւ այգիներից:

Գինը բացառիկ Է. 30 – 40 կոպեկ մեկ կիլոգրամի դիմաց: Հին Եգիպտոսում Թութանհամոնի ժամանակներում ստրուկներն ավելի մեծ վաստակ ունեին: Մարդկանց նկատմամբ անարգանքից բացի, դա այլ բան չի կարելի համարել»,- գրել Է Տիմոշենկոն: Բացի դրանից, նա Լեհաստանում աշխատող ուկրաինացիներին համարել Է այն «տնտեսական գործոնը», որը երկրում մարդկանց թույլ Է տալիս գոյատեւել: «Լեհաստանում աշխատող ուկրաինացիները երեք ամսում Ուկրաինա են ուղարկել 800 միլիոն դոլար: Դա հենց այն «տնտեսական գործոնն Է», որը մեր քաղաքացիներին օգնում Է այստեղ գոյատեւել, ի հեճուկս հայրենի իշխանության 145 «բարենորոգումների»,- հավելել Է Տիմոշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am