Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բացահայտվել է հանցագործության 115 դեպք

Բացահայտվել է հանցագործության 115 դեպք

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 26, անձնական ունեցվածքի գողության 12, կաշառակերության 11, թմրամիջոցի հայտնաբերման 9, խարդախության 8, խուլիգանության 7, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի իրացման 6-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, տնամերձ հողատարածքում կանեփի աճեցման 4, պաշտոնեական կեղծիք կամ անփութության ու սպանության սպառնալիքի 3-ական, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ազատությունից ապօրինի զրկելու, սահմանն ապօրինի հատելու, կաշառքի միջնորդության, ավտոմեքենաների նույնացման համարի կեղծման, մարդկանց տեղաշարժին խոչընդոտելու և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհետ կորած: Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերելու և կամավոր հանձնելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և ապօրինի ծառահատման 1 դեպք: 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am