Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ժան-Պոլ Բելմոնդոն կարող Է վերադառնալ կինո. Corse-Matin

Ժան-Պոլ Բելմոնդոն կարող Է վերադառնալ կինո. Corse-Matin

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի 85-ամյա դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն հայտարարել Է, որ պատրաստ Է կրկին աշխատանքի վերադառնալ կինոյում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է հարցազրույցում, որը օգոստոսի 13-ին հրապարակվել Է Corse-Matin տարածաշրջանային թերթում: Այժմ Բելմոնդոն հանգստանում Է Կորսիկայի Սեն-Ֆլորան քաղաքում (կղզու հյուսիսային մաս):

«Ներկայում ես ոչ մի տեղ չեմ նկարահանվում, ֆիլմի մասնակցելու շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռեւս ձեռք չի բերվել: Բայց ես խորհրդածում եմ մի ամբողջ շարք առաջարկությունների վրա, ինչպես նաեւ հույս ունեմ, որ ինձ նոր առաջարկություններ կարվեն»,-ասել Է Բելմոնդոն: Նա պատասխանել Է հայտնված այն պնդումների վերաբերյալ հարցին, թե ինքը խաղալու Է ռեժիսոր Ֆաբիեն Օնտենիենտեի՝ Ֆրանսիայում լայն ժողովրդականություն վայելող «Քեմպինգ» կինոկատակերգության (2006 թ.) հեղինակի նոր ժապավենում:

«Ես ցանկություն ունեմ նկարահանվել կինոյում. այդ կիրքը, ըստ Էության, երբեք Էլ ինձ չի լքել: Բայց միեւնույն ժամանակ ցանկանում եմ, որ այդ ամենը լինի լավ կազմակերպված»,-նշել Է Բելմոնդոն, ընդգծելով, որ «հավատում Է ապագային», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am