Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ասադը հանձնարարել Է պատրաստել Սիրիայի հետպատերազմյան զարգացման պլանը

Ասադը հանձնարարել Է պատրաստել Սիրիայի հետպատերազմյան զարգացման պլանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում, նախագահ Բաշար Ասադի հանձնարարությամբ, մշակվում Է երկրի հետպատերազմյան զարգացման պլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի տեղական կառավարման եւ բնապահպանության նախարար Հուսեյն Մահլյուֆը:

«Միջոցներ են ձեռնարկվում վարչական բարեփոխման ուղղութամբ եւ նախագահ Բաշար Ասադի հանձնարարությամբ ընթանում Է հետպատերազմյան համընդհանուր զարգացման պլանի նախապատրաստումը՝ հումանիտար օգնության փուլից արտադրության վերականգնման ու զարգացման փուլին անցնելու համար»,-լրագրողներին ասել Է Մահլյուֆը, որը գլխավորում Է երկրի փախստականների վերադարձման համակարգող կոմիտեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am