Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շուկաները հանգստացնելու Թուրքիայի ԿԲ-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվել

Շուկաները հանգստացնելու Թուրքիայի ԿԲ-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժութային ճգնաժամի պայմաններում լուծարունությամբ ապահովելու՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) խոստումը չի կարողացել օժանդակել ֆինանսական շուկաներին. լիրայի փոխարժեքը շարունակում Է անկումը, օգոստոսի 13-ին թուրքական ֆոնդային ինդեքսները կտրուկ նվազում են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Երեւանի ժամանակով 13:00-ին դոլարի նկատմամբ լիրան կորցնում Է շուրջ 7 տոկոս, փոխարժեքը կազմում Է 6,8666 լիրա:

Լիրայի փոխարժեքը սակարկությունների ընթացքում իջել Է մինչեւ հերթական ռեկորդային նվազագույնը՝ 7,2362 լիրա: Այն փոքր-ինչ կրճատել Է նվազումը ֆինանսական ընկերությունների օժանդակման միջոցների վերաբերյալ Կենտրոնական բանկի հայտարարումից հետո, սակայն այնուհետեւ վերսկսել Է անկումը:
Թուրքիայի BIST National 100 խոշորագույն ընկերությունների ինդեքսը սակարկությունների ընթացքում կորցնում Է 3,5 տոկոս: Օգոստոսի 10-ին այն նվազել Էր 2,3 տոկոսով:

Bloomberg գործակալության տվյալների համաձայն՝ ընկերությունների միագումար կապիտալացումը լիրայով 2018 թվականի սկզբից նվազել Է գրեթե 20 տոկոսով, դոլարով արտահայտված՝ 55 տոկոսով:
Բանկերի բաժնետոմսերն անկման առաջատարներն են BIST National 100-ում, այդ հատվածի ցուցիչն օգոստոսի 13-ին գահավիժել Է 3,3 տոկոսով: Լիրայի կտրուկ թուլացումը սաստկացնում Է երկյուղները Թուրքիայի ֆինանսական հատվածի դրության վերաբերյալ, գրել Է Financial Times թերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am