Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Սպիտակ տունն սպառնում Է Թրամփի հետ զրույցները գաղտնի ձայնագրած նախկին աշխատակցուհուն. ABC



ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան իրավաբաններն ուսումնասիրում են, թե իրենք ինչ միջոցներ կարող են ձեռնարկել պետության ղեկավարի նստավայրի աշխատակազմի նախկին աշխատակցուհի Օմարոսա Մանիգոլթ Նյումանի նկատմամբ, որը գաղտնի դիկտոֆոնով ձայնագրել Է իր զրույցներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա օգնականների հետ: Օգոստոսի 12-ին այս մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Մանգոլթ Նյումանն ABC հեռուստաընկերությանն Է հանձնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի հետ խոսակցության ձայնագրությունը: Այնտեղ լսվում Է, թե ինչպես են կողմերը քննարկում Մանիգոլթ Նյումանին պաշտոնից ազատելու հարցը: Վերջինս հայտարարում Է, թե Սպիտակ տնից հեռանալուց հետո իրեն առաջարկվել Է պարտավորագիր, որը նախատեսում Է ամսական 15 հազար դոլարի վճարում լռելու փոխարեն, սակայն նա դրանից հրաժարվել Է:

ABC-ի տվյալներով՝ Սպիտակ տանը քննարկում են իրավաբանական բնույթի հնարավոր քայլերը Մանիգոլթ Նյումանի նկատմամբ, որպեսզի նրան պատժեն Քելլիի հետ խոսակցությունը հրապարակելու համար, ինչպես նաեւ հետագայում արգելեն հրապարակել նոր ժապավեններ, որոնց առկայության մասին նա ասել Է:

Մանիգոլթ Նյումանն Սպիտակ տան աշխատակազմից արձակվել Է մի քանի ամիս առաջ: Այս շաբաթ պետք Է լույս տեսնի նրա գիրքը, որտեղ նա, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ խիստ բացասաբար Է խոսում Թրամփի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ