Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Դաղստանում ավելի քան 50 երեխա Է հոսպիտալացվել մարզական ճամբարում թունավորվելու հետեւանքով

Դաղստանում ավելի քան 50 երեխա Է հոսպիտալացվել մարզական ճամբարում թունավորվելու հետեւանքով


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանում աղիքային վարակով ավելի քան 50 երեխա Է հոսպիտալացվել մարզական ճամբարում թունավորվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:

«Նախնական տեղեկատվության համաձայն՝ Խուչադա բնակավայրի Շամիլի շրջանում հաղորդում Է ստացվել զանգվածային թունավորման մասին, ընդամենը սուր աղիքային վարակով տեղի հիվանդանոց Է դիմել 73 երեխա»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ բժիշկների զննումից հետո հոսպիտալացվել Է 54 երեխա:

Ընդամենը պատահարի պահին ճամբարում հանգստանում Էր 90 երեխա, հավելել Է աղբյուրը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ