Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողանն ու Պուտինը քննարկել են տնտեսական և առևտրային հարաբերությունները


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:

«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Թուրքիայի ու Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների դրական զարգացումը, ինչպես նաև գոհունակություն են հայտնել պաշտպանության և էներգետիկ ոլորտներում երկու երկրների համագործակցության առթիվ: Նախագահները քննարկել են նաև Սիրիայի վերջին իրադարձություններն ու Աստանայի գործընթացը»,- նշել է աղբյուրը:

Էրդողանի և Պուտինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, Յոհանեսբուրգում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում, որի ընթացքում թուրք նախագահը նշել էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դրական զարգացում ունեն բոլոր ուղղություններով, և նույնիսկ առաջացնում են այլոց նախանձը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am