Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ժառանգություն»-ը ավագանու ընտրություններին մասնակցելու ձևաչափը դեռ չի որոշել

«Ժառանգություն»-ը ավագանու ընտրություններին մասնակցելու ձևաչափը դեռ չի 
որոշել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Այս պահին կայացված միակ որոշումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելն է, իսկ մասնակցության ձևաչափի ու քաղաքապետի թեկնածուի հարցերը դեռ օրակարգում են»,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու առաջնահերթ պատճառը երկրում փոխված իրավիճակն է:

«Հույս ունենք, որ ընտրական համակարգն այլևս կվերադառնա Հայաստան և չի լքի երբեք: Մենք ունեցել ենք մի գործընթաց, որը գործադիր իշխանությունում ավարտվել է իշխանափոխությամբ, և ցանկանում ենք այդ գործընթացը շարունակել ու երկրում ստեղծել իրավիճակ, որը կբերի հեղափոխական արդյունքների: Հասարակությունը դուրս է եկել հեղափոխության, բայց հեղափոխությունն ամբողջովին կյանքի կոչելու համար անհրաժեշտ են բազմաթիվ քայլեր, դրանցից մեկը նաև քաղաքում նորմալ իշխանություն հաստատելն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Կուսակցության նախագահը նշում է, որ իրենք պատրաստվում են քաղաքացիների իշխանությունը տարածել նաև Երևանում:

«Մենք փորձելու այնպիսի քայլեր իրականացնել, որոնք կծառայեն բացառապես մեր քաղաքացիներին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում` առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: Քննարկման եւ քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչություն որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am