Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Հայաստանը ներկայացնող ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է 3֊րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) և Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 10-ին, 3 մետր սինքրոն ոստնակացատկում հանդես է գալու Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրների զույգը, իսկ օգոստոսի 12-ին մրցահարթակ դուրս կգան Լև Սարգսյանը և Վարտան Բայանդուրյանը (10 մետր աշտարակացատկ):

Ջրացատկի ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան, Լև Սարգսյան, Վարտան Բայանդուրյան կազմով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ