Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Ազատության հրապարակում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ

Ազատության հրապարակում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 12-ին՝ ժամը 19:00-23:00-ն մայրաքաղաքի Ազատության հրապարակում կանցկացվի «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան: Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Երիտասարդ Երևան» երիտասարդական միջոցառմանը»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ