Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կոպենհագենում լողացող կղզի Է հայտնվել բարբեքյուի համար

Կոպենհագենում լողացող կղզի Է հայտնվել բարբեքյուի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիական Fokstrot դիզայն-ստուդիայից ճարտարապետները ստեղծել են լողացող կղզի, որը տեղաշարժվում Է Կոպենհագենի ջրանցքներով: Բոլոր ցանկացողները կարող են հայտնվել դրա վրա, հանգստանալ եւ բարբեքյու պատրաստել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TheMindCircle-ն: 20 քառակուսի մետր մակերեսով լողաթող հարթակը ստեղծվել Է լորենուց: Այն Կոպենհագենի ջրանցքներում նման կղզիների տեղավորման ավելի խոշոր նախագծի բաղկացուցիչ մասն Է: Դրանք կդառնան զվարճանքի եւ ժամանցի՝ բոլորի համար բաց գոտի: Ընդամենը նախագծով նախատեսվում Է ստեղծել ինը կղզի: Հարթակներն ունենալու են ժամանցային տարբեր գործառույթներ՝ դայվինգ, սաունա, լողացող սրճարան: Սպասվում Է, որ այդ նախագիծը կմեծացնի Կոպենհագենի նավահանգստի տուրիստական գրավչությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am