Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Ռուսական Հարավային ռազմական շրջանի ՃՔԿ պաշտպանության զինծառայողները Հայաստանում կմասնակցեն հետևակի երկկողմ դասընթացներին


ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՃՔԿ (ճառագայթային, քիմիական և կենսաբանական) պաշտպանության զինծառայողները բարձրլեռնային Կամխուդ հրաձգարանում սկսել են պատրաստվել հետևակի երկկողմ մարտավարական դասընթացներին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Հարավային ռազմական շրջանի տարածած հաղորդագրությունում:

«Գործնական դասընթացների ընթացքում ՃՔԿ պաշտպանության զինծառայողները մեկ ամսվա ընթացքում կիրականացնեն հատուկ մարտավարական, կրակային պատրաստության և արդի հետախուզական քիմիական ՀՔՄ-6 տեսակի մեքենաներով առավելագույն արագությամբ արգելքների հաղթահարմամբ ընթանալու վարժություններ` ճառագայթում ունեցող վայրում և պայմանական հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառման պայմմաններում: Նրանք նաև կանցկացնեն հողի, բուսականության և ջրի հետազոտություն` պայմանական ճառագայթում ունեցող տեղանքում` ռադիոակտիվություն արձակող աղբյուրը և թունավորող նյութերի տեսակները բացահայտելու նպատակով:

Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամաններին համապատասխան` հետևակի մարտավարական դասընթացները կլինեն երկկողմ` նվազագույնը երեք տեսակի զորքերի մասնագետների, այդ թվում` ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության, ինժեներական զորքերի, հետախուզության և բժշկական ապահովության մասնակցությամբ:

Անդրկովկասում երկկողմ մարտավարական դասընթացների գործնական կազմակերպմանը ներգրավված է ավելի քան 2 հազար զինծառայող և շուրջ 400 միավոր հատուկ զինտեխնիկա»,- ասված է հաղորդագրությունում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ