Տիբո Կուրտուան տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
10:30, 9 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալ»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կուրտուան «Ռեալ»-ի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր:
Օգոստոսի 9-ին «Չելսի»-ի արդեն նախկին դարպասապահը բուժզննում կանցնի Արքայական ակումբում և կկայանա նրա շնորհանդեսը:
Միևնույն ժամանակ «Ռեալ»-ից վարձակալությամբ «Չելսի» է տեղափոխվել խորվաթ կիսապաշտպան Մաթեո Կովաչիչը: Նա մեկ տարի հանդես կգա անգլիական ակումբում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում