Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի 
նախագահին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ հայկական բանակին ցուցաբերված աջակցության մանրամասները։

Մի խումբ ամերիկահայերի կողմից ստեղծված հիմնադրամն  առաջին բուժօգնության պարագաներ է նվիրաբերում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ տրամադրում ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնին։

Ռազմիկ Արզումանյանը պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ռազմաբժշկականից բացի, հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաև այլ ուղղություններով՝ զինծառայողների ծառայությունն ու կենցաղն առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու համար։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի՝ բանակի զարգացմանը միտված գործունեության համար և նշել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am