Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սալվադորի նախկին նախագահն իրեն մեղավոր Է ճանաչել 300 մլն դոլարի յուրացման մեջ

Սալվադորի նախկին նախագահն իրեն մեղավոր Է ճանաչել 300 մլն դոլարի յուրացման մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական եւ նրա կառավարության երկու նախկին նախարարներ՝ Խուլիո Ռանկը եւ Սեսար Ֆունեսը, իրենց մեղավոր են ճանաչել փողերի լվացման եւ շուրջ 301 միլիոն դոլարի յուրացման մեջ: Օգոստոսի 7-ին այս մասին հայտնել Է elsalvador.com ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախկին նախագահը եւ մյուս մեղադրյալներն այդ քայլին են դիմել, որպեսզի կրճատեն հնարավոր ազատազրկման ժամկետը: Մասնավորապես, Սական հուսով Է, որ դա իրեն թույլ կտա բանտում անցկացնել ոչ թե 30 տարի, այլ միայն 10 տարի մեղադրական դատավճռի դեպքում:

Դատախազությունը նաեւ պահանջել Է, որ Սական պետությանը վերադարձնի 25 միլիոն դոլար: Սական կենտրոնամերիկյան հանրապետությունը գլխավորել Է 2004 թվականից մինչեւ 2009 թվականը: Նա ձերբակալվել Է 2016 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am