Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կուլտային կինոավտոմեքենաները վերջին 50 տարվա ընթացքում. տեսանյութ

Կուլտային կինոավտոմեքենաները վերջին 50 տարվա ընթացքում. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jalopnik հրատարակությունն իր YouTube-ալիքում հրապարակել Է հոլովակ, որտեղ ներկայացված են ամենանշանավոր ավտոմեքենաները՝ կինոֆիլմերից ու սերիալիներից: Սքոթ Փարքերի պատկերազարդումներով ընտրանին ընդգրկում Է 50 տարի՝ 1966 թվականի «Կանաչ ձիաբոռ» ֆիլմի Chrysler Imperial Crown-ից մինչեւ սփիդսթերը՝ «Աստղային պատերազմներ. ուժերի զարթոնք»-ից (2016 թ.), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կուլտային ավտոմեքենաների ցուցակում նաեւ տեղ Է գտել Ford Mustang GT390-ը՝ «Բուլլիթ» թրիլլերից, որտեղ գլխավոր դերը խաղացել Է Սթիվ Մաքքուինը, Pontiac Trans Am-ը՝ «Սմոքին ու Բանդիտը» եւ «Ճանապարհների ասպետը» կինոնկարներից, ինչպես նաեւ Toyota Supra-ն՝ «Ֆորսաժ» եւ Dodge M4S Turbo Interceptor-ը՝ «Վրիժառության ոգին» ֆիլմերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am