Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԲԴԽ-ն գաղտնի քվեարկությամբ ընտրել է Վճռաբեկ դատարանի թեկնածուների

ԲԴԽ-ն գաղտնի քվեարկությամբ ընտրել է Վճռաբեկ դատարանի թեկնածուների

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 6-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, օրակարգում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը:

Խորհրդում տեղի է ունեցել հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանի, Էդգար Սեդրակյանի և ՀՀ վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Արծրուն Միրզոյանի հետ:

Խորհուրդը դիտարկել է նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների անձնական գործերը, Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրել է գաղտնի քվեարկություն, որի արդյունքում Խորհրդի կողմից բավարար ձայներ են ստացել Արգիշտի Ղազարյանը, Արծրուն Միրզոյանը և Էդգար Սեդրակյանը: Օրենքով սահմանված կարգով՝ ընտրված թեկնածությունները կներկայացվեն Ազգային ժողովին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am