Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նշվել են աշխարհի հինգ ամենագարշելի հոտերը

Նշվել են աշխարհի հինգ ամենագարշելի հոտերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ScienceAlert գիտական պորտալը, հիմնվելով գիտնականների ավելի վաղ կատարած հետազոտությունների վրա, կազմել Է աշխարհի հինգ ամենագարշելի հոտերի հավաքածուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակում առաջին տեղում ծծմբաջրածնի հոտն Է: Դրա հոտն ունեն հոտած ձվերն, ինչպես նաեւ ուրանը:

Երկրորդ հորիզոնականում տեղ Է զբաղեցրել դուրիան միրգը: Այն պարունակում Է 44 ակտիվ հոտավետ միացություններ, որոնք ի մի են խառնում միանգամայն տարբեր հոդեր՝ հոտած ձվից մինչեւ կարամելի հոտը:

Վերջերս դուրիանի պտուղն Ավստրալիայում տարահանման Է հասցրել մի ամբողջ համալսարանի: Այն ժամանակ դրա հոտը շփոթել են գազի հոտի հետ: Երրորդ տեղում հայտնվել Է Առնոլդի ռաֆլեզիա ծաղիկը, որն ունի դիակի հոտ՝ նեխման եւ ձկան հոտերի երանգներով: Այդ կերպ այս ծաղիկը հրապուրում Է միջատներին, որոնք փոշոտում են այն:

Չորրորդ տեղում Է ամենավատ հոտ արձակող մթերքը՝ Վյե Բուլոն պանիրը, իսկ հնգերորդը դարձել Է փոքր մրջնակերի հոտը, որը, գիտնականների գնահատումներով՝ սկունսից մի քանի անգամ վատ հոտ ունի: Այդ հոտը կենդանուն փրկում Է գիշատիչներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am