Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Սուպերմոդելները լուսանկարներ են հրապարակել հաջակցություն կերակրող մայրերի

Սուպերմոդելները լուսանկարներ են հրապարակել հաջակցություն կերակրող մայրերի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Victoria՚s Secret-ի «հրեշտակները»՝ Դաուտցեն Քրեզը եւ Քենդիս Սվեյնպոլը, պաշտպանել են կերակրող մայրերին եւ Instagram-ում հրապարակել իրենց լուսանկարները՝ որոնցում նրանք պատկերված են կրծքով կերակրելու պահին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro-ն:

Դաուտցեն Քրեզը, որը երկու զավակ ունի (յոթնամյա Ֆիլոն Ջոյը եւ չորսամյա Միլենա Մեյը), նշել Է, որ հավանություն Է տալիս այն պայքարին, որը մղվում Է հանուն նորածինների համար օգտակար կրծքով կերակրելու: «Ես նշում եմ, որ հասարակությունը լուրջ խնդիրներ Է ստեղծում կրծքով կերակրման համար: Առանձին կանայք գործնականում հնարավորություն չունեն կարգավորելու կրծքով կերակրելը,-գրել Է սուպերմոդելը:-Դա քաղաքական սխալների եւ սոցիալական մշակույթի արդյունքն Է, որը չի հարգում կանանց, սերունդը շարունակելու սրբազան գործընթաց, մայրությունն ու կնոջ մարմինը»:

Քրեզը նաեւ նշել Է, որ, սոցիալական խնդիրներից բացի, կինը բախվում Է նաեւ ֆիզիոլոգիական դժվարությունների, ուստի հասարակությունը պետք Է ամեն կերպ օգնի նրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am