Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Առաքելությունն անիրագործելի Է» ֆիլմը պահպանել է առաջատարի դիրքը ԱՄՆ-ի կինովարձույթում

«Առաքելությունն անիրագործելի Է» ֆիլմը պահպանել է առաջատարի դիրքը ԱՄՆ-ի կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաքելությունն անիրագործելի Է. հետեւանքները» ֆիլմը՝ գլխավոր դերում Թոմ Քրուզի մասնակցությամբ, երկրորդ շաբաթն անընդմեջ դրամարկղային մուտքերի չափերով պահպանել Է առաջատարի դիրքը ԱՄՆ-ի կինովարձույթում: Անցած շաբաթվա ընթացքում կինոթատրոնները վաճառել են Paramount Pictures կինոընկերության արկածային մարտաֆիլմի 35 մլն դոլար գումարի տոմսեր: Այսպիսով՝ ժապավենի ընդհանուր դրամարկղային մուտքերը Հյուսիսային Ամերիկայում հասել են 124,4 մլն դոլարի, իսկ ամբողջ աշխարհում՝ 329 մլն դոլարի՝ 178 մլն դոլարի արտադրական ծախսերի դեպքում:

«Առաքելությունն անիրագործելի Է» ֆրանշիզայի վեցերորդ ֆիլմի առեւտրային հաջողությունը նրան թույլ Է տվել ԱՄՆ-ում անցնել վաճառքներից 1 մլրդ դոլար եկամուտների նշագիծը: Դեռ ավելին, անցած շաբաթ The Numbers պորտալի հաշվարկների համաձայն, ֆրանշիզայի ժապավեններից համաշխարհային դրամարկղային մուտքերը գերազանցել են 3 մլրդ դոլարը՝ կազմելով 3,016 մլրդ դոլար:

Մինչդեռ կինոնկարը կշարունակի եկամուտներ բերել, քանի որ Չինաստանում ֆիլմը Էկրաններ կբարձրանա օգոստոսի 31-ին: Դրամարկղային մուտքերի չափերով երկրորդ դիրքում անցած շաբաթ հայտնվել Է «Քրիստոֆեր Ռոբինը» խաղարկային ֆիլմը, որը հիմնված Է Ալան Միլնի՝ Վինի թուխի մասին գրքերի վրա:

Walt Disney Pictures կինոընկերության ժապավենն իր դեբյուտային շաբաթվա ընթացքում հավաքել Է 25 մլն դոլար, ինչն իրենից ներկայացնում Է մարկետոլոգների կանխատեսումների ստորին շեմը: Շաբաթական վարկանիշի երրորդ հորիզոնականում նույնպես դեբյուտային ֆիլմ Է՝ «Լրտեսը, որն ինձ գցեց» կատակերգությունը՝ 12,3 մլն դոլարով:

Այս ժապավենում գլխավոր դերում նկարահանվել Է դերասանուհի Միլա Կունիսը: Ֆիլմը, որի պորդյուսերներից եւ դիստրիբյուտորներից մեկը Lionsgate կինոընկերությունն Է, Rotten Tomatoes հրատարակությունից ստացել Է համակրանքների միայն 38 տոկոսը: Վարկանիշի չորրորդ հորիզոնականում գտնվում Է ԱՄՆ-ի կինովարձույթում երրորդ շաբաթն ընթացող Universal Pictures կինոստուդիայի «Mamma Mia! 2» երաժշտական կատակերգությունը: Նրա դրամակղային մուտքերն անցած յոթ օրվա ընթացքում կազմել են 9 մլն դոլար գումար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am