Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհները մարդկային նոր կյանքեր են խլում. ABC

Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհները մարդկային նոր կյանքեր են խլում. ABC

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհները հանգեցրել են ստաժոր-Էլեկտրիկի մահվան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Pacific Gas and Electric Էներգետիկական ընկերությունը: Այդ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մելիսա Սուբոտինի խոսքով՝ երիտասարդ ստաժոր Ջայրուս Այեթան այն Էլեկտրիկների խմբի կազմում Էր, որոնք հրդեհների գոտում վերականգնում Էին Էլեկտրահաղորդման վնասված գծերը:

Պատահարի մանրամասնություններն առայժմ չեն ճշտվում: ABC-ի տվյալներով՝ Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի ընդհանուր թիվը հասել Է յոթի:

Ինչպես օգոստոսի 5-ին տեղակացրել Է Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը, նահանգի տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել Է 17 խոշոր բռնկում, որոնք ընդգրկել են 1,8 հազար քառակուսի կիլոմետր միագումար մակերես:

Կրակի դեմ պայքերելու համար մոբիլիզացվել են ավելի քան 14 հազար հրշեջներ ԱՄՆ-ի 18 նահանգներից, ինչպես նանեւ Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից: Ամենախոշոր բռնկումը կոչվում Է «Քառ» Շեստայի օկրուգում. այն ընդգրկել Է 625,3 քառակուսի կիլոմետր տարածք: Բռնկման պատճառով տարահանվել Է գրեթե 40 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am