Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԿԳ նախարարը դպրոցներում հեռախոսների կիրառումն արգելելու հարցով կարծիքներ է հավաքում

ԿԳ նախարարը դպրոցներում հեռախոսների կիրառումն արգելելու հարցով կարծիքներ է 
հավաքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցներում հեռախոսների և հաղորդակցության այլ միջոցների կիրառումն արգելելու վերաբերյալ ստացվող նամակներին և խնդրել հնչեցնել կարծիքներ այդ առաջարկի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում՝ տարրական և միջնակարգ դպրոցում: Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ: Ինքս կողմ եմ այս տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով: Կցանկանայի այս գրառման տակ գրեիք Ձեր կարծիքն այս առաջարկի վերաբերյալ»,-ասված է նախարարի գրառման մեջ:

Ի պատասխան նրա գրառման՝ որոշ օգտատերեր համաձայնել են առաջարկի հետ, ոմանք էլ պատրաստակամություն հայտնել կիսվելու իրենց գաղափարներով, թե ինչպես կարելի է նորագույն տեխնոլոգիաների միջոցով հետաքրքրացնել դասապրոցեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am