Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ Հայաստանից որոշ ժամանակով բացակայելու համար. ՀՔԾ

Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ Հայաստանից 
որոշ ժամանակով բացակայելու համար. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ, և նա որոշակի ժամանակահատվածով կարող է բացակայել Հայաստանի Հանրապետությունից: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, վարույթ իրականացնող մարմինն այդ մասին տեղեկացրել է Խաչատուրովին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am