Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իտալիան ներկայացրել է 2026 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու երեք քաղաքների համատեղ հայտը

Իտալիան ներկայացրել է 2026 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու երեք 
քաղաքների համատեղ հայտը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է Միլանի, Թուրինի և Կորտինա դ՝Ամպեցցո քաղաքների՝ 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ընդունման  համատեղ հայտը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Այդ որոշումն ընդունվել է Իտալիայի ԱՕԿ-ի 261-րդ ազգային խորհրդի նիստում: Վերջին անգամ Օլիմպիական խաղերն Իտալիայում անցկացվել են 2006 թվականին: Այդ ժամանակ ձմեռային խաղերն ընդունել է Թուրինը:

2026 թվականի ձմեռային  օլիմպիական խաղերի մայրաքաղաքը հայտնի կդառնա 2019 թվականի սեպտեմբերին: Խաղերի անցկացմանը հավակնում են նաև Թուրքիայի Էրզրումը, Ճապոնիայի Սապպորոն, Շվեդիայի Ստոկհոլմը և Կանադայի Կալգարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am