Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ թվով զբոսաշրջիկների կողմից դեռևս չբացահայտած Հայաստանը. ինչո՞ւ է լիտվացին խորհուրդ տալիս այցելել այստեղ

Մեծ թվով զբոսաշրջիկների կողմից դեռևս չբացահայտած Հայաստանը. ինչո՞ւ է 
լիտվացին խորհուրդ տալիս այցելել այստեղ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի խոշորագույն լրատվամիջոցներից 15min-ը, անդրադառնալով Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) և Travelblog.lv-ի համագործակցության արդյունքում ստեղծված Հայաստանի մասին պատմող ֆիլմին և լուսանկարներին, հարցազրույց է ունեցել Հայաստան այցելած բլոգերների հետ և լիտվացի ընթերցողին է ներկայացրել Հայաստանի հարուստ պատմամշակութային արժեքներն ու համեղ խոհանոցը, հայկական հյուրասիրությունն ու ընկերասիրությունը, մայրաքաղաք Երևանի հիասքանչ համայնապատկերը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:

«Հայաստանում բոլոր երեխաները տարրական դասարաններից արդեն կարողանում են շախմատ խաղալ. այն այնքան պարտադիր առարկա է, որքան պատմությունը կամ մաթեմատիկան: Հայաստանում է գտնվել աշխարհի ամենահին կաշվե կոշիկը (այն ունի 5 500 տարվա հնություն), որն անգամ հազար տարով հին է, քան եգիպտական Գիզայի բուրգերը: Հայկական խորովածն ինձ համար ավելի համեղ է, քան՝ վրացականը»,- ժպտում և մեկը մյուսի հետևից հետաքրքիր պատմություններ է պատմում  Հայաստան ճամփորդած լիտվացի բլոգերը:

Նա հիանում էր հնագույն քաղաքակրթությամբ և ժողովրդի միասնականությամբ:

«Ճանապարհորդության ընթացքում մենք անընդհատ զգում էինք բարձր քաղաքակրթությունը, 1000-ամյակների պատմությունը, մարդկանց բարեհամբույր վերաբերմունքը»,- Հայաստանի մասին պատմությունը սկսելով ասաց Travelblog.lv-ից Ստանիսլավ Գորբունովը՝ հիացած հայկական հյուրասիրությամբ և ընկերասիրությամբ:

Բլոգերների խումբը Հայաստանում մեկ շաբաթ է անցկացրել, և խորհուրդ է տալիս Հայաստան այցելելիս 7 օրից պակաս չմնալ: Չնայած երկիրը մեծ չէ, այնուամենայնիվ տեսնելու և զգալու շատ բան կա:

«Անկասկած, վանքերը. բայց միայն մեկ տարի անց հնարավոր կլինի ասել, թե ինչն է ամենաշատը տպավորել ինձ»,- Հայաստանի իր տպավորությունների մասին հարցին պատասխանեց բլոգերը: Անհավատալի գեղեցկությամբ վանքեր են վեր խոյանում նույնչափ գեղատեսիլ վայրերում: Այս բոլոր բնապատկերները անմահացվել են նաև դրոնով, իսկ ֆիլմի համար գրվել է հատուկ երաժշտություն, որի հեղինակը Բագրատ Տերտերյանն է:

«Օրինակ, Տաթևի վանքը 700 տարի առաջ համալսարան է եղել. երբ Լիտվայում ամեն ինչ դեռ նոր-նոր էր սկսվում, այնտեղ արդեն համալսարան կար. դա ցույց է տալիս, թե ինչքան հին է նրանց մշակույթը», - ասում է Գորբունովը:

Հայաստան այցելած travelblog-ի լիտվացի անդամներն ասում են, որ հիացած են հայերի ընկերասիրությամբ և միասնականությամբ: Դա միգուցե այն պատճառով է, որ նրանք խնդիրներ ունեն իրենց երկու հարևանների հետ, և դա է պատճառը, որ նրանք ներդաշնակ են իրենց ազգի և բնության հետ:

Գորբունովը դրանով է բացատրում ապրիլին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մի քանի շաբաթ զանգվածային բողոքի ցույցերից հետո նա թողեց իր պաշտոնը: «Կարծում եմ՝ նա զգաց, թե ինչքան վտանգավոր է իրավիճակը, և բախումներից խուսափելու համար հրաժարական տվեց»,- կարծում է Գորբունովը:

 Ի՞նչն է պարտադիր տեսնել Հայաստանում:

Հայաստանի մայրաքաղաք Երևանով հիանալ կարելի է միայն այն բանի համար, որ վերջինիս կողքին է գտնվում Արարատ լեռը: Ուր էլ գնաս, նրա գագաթը երևում է. ճիշտ է, այն գտնվում է Թուրքիայի տարածքում: Զբոսաշրջիկները շատ կշահեին, եթե Երևանում հայտնվեին անկախության տոնի ժամանակ: Ամբողջ քաղաքը տոնակատարության մեջ էր, միջոցառումներն անցկացվում էին մեկը մյուսի հետևից, մարդիկ ուրախ էին ու ժպտուն:

Հայաստանում պարտադիր է այցելել Սևան, որը ոչ միայն Հայաստանի, այլ նաև կովկասյան լեռների ամենամեծ լիճն է: Այնտեղ պետք է պարտադիր փորձել իշխան ձուկ և տեղական խոհանոցի այլ ճաշատեսակներ: Յուրահատուկ ուտեստները մեծ տպավորություն են թողնում:

Լճից հյուսիս գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքը, որտեղ կա նաև շատ գեղեցիկ հին քաղաք: Քաղաքը հայտնի է իր հանքային ջրի աղբյուրներով: Այնտեղ է գտնվում նաև «Միմինո» ֆլիմի հերոսներին նվիրված հուշարձանը, ովքեր վիճում էին, թե որտեղ է աշխարհի ամենահամեղ ջուրը:

Շատ հետաքրքիր վայր է Քարահունջը՝ (Զորաց քարեր) կամ էլ հայկական սթոունհենջը: Բայց այն ավելի հին է, քան անգլիականը: Այն առանձնահատուկ է նրանով, որ բոլոր մեծ քարերն ունեն անցքեր: Վարկածներից մեկը, թե ինչի համար են արվել մեծ ուժ և համբերություն պահանջող  անցքերն, այն է, որ այստեղ եղել է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը:

Իմիջայլոց, ավելի վաղ նշածս Տաթևի վանքում գործում է աշխարհի ամենաերկար, առանց կանգառի երկու ուղղություն ունեցող ճոպանուղին, որի օգնությամբ կարելի է տեսնել դեպի կիրճը բացվող հրաշալի տեսարանը:

Չնայած Հայաստանում զբոսաշրջիկներին շատ բան կարելի է առաջարկել, այստեղ նրանք այդքան էլ շատ չեն: Այստեղ շատ են ռուս, ֆրանսիացի, իրանցի զբոսաշրջիկները:

Ներկայացվում են նաև պրակտիկ խորհուրդներ լիտվացիների համար, որոնք կարող են օգտակար լինել Հայաստան այցելելու համար, դրանցից են՝ մուտքի արտոնագրի անհրաժեշտության բացակայությունը, էժան կացարանների առկայությունը, ռուսերենի գրեթե համատարած իմացությունը, երիտասարդների դեպքում՝ անգլերեն խոսելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am