Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Հայաստանցի նավամոդելիստները դարձել են Եվրոպայի չեմպիոններ

Հայաստանցի նավամոդելիստները դարձել են Եվրոպայի չեմպիոններ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ավարտված նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունում հայ նավամոդելիստներ Բաբկեն Շահազիզյանն ու Վոլոդյա Հարությունյանը դարձել են Եվրոպայի չեմպիոններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երիտասարդների առաջնությունում Վոլոդյա Հարությունյանը չեմպիոնի կոչումը նվաճել է՝ գրանցելով 233,463 կմ/ժ արդյունք, իսկ մեծահասակների առաջնությունում Բաբկեն Շահազիզյանի մոդելը գրանցել է 283,912 կմ/ժ արդյունք: Այսպիսով, վերջինս երրորդ տարին անընդմեջ պահպանում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Բ. Շահազիզյանը նաև աշխարհի գործող չեմպիոն է և աշխարհի ռեկորդակիր:

Ընդհանուր հաշվարկով մեր մարզիկները նվաճել են 5 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ