Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հաջողությունը ժպտաց «Փյունիկ»-ին. «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ

Հաջողությունը ժպտաց «Փյունիկ»-ին. «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վլադիիր Նիկիտենկոյի կարծիքում իր թիմը հնարավորություններից ցածր գործեց:

«Մենք մեր հնարավորություններից ցածր գործեցինք, և այդ ամենը ավելի ակնհայտ էր երկրորդ կեսում: Այս խաղում ավելի շատ որոշիչ եղավ մրցակցի դաշտում խփած գոլը՝ մեր դաշտում 90-րդ րոպեում: Մենք ֆիզիկապես ավելի վատ տեսք ունեինք: Հնարավորություն ունեին երկու թիմերն էլ առաջինը խաղի հաշիվը բացելու: Հաջողությունը ժպտաց «Փյունիկ»-ին: «Փյունիկ»-ից նմանատիպ խաղ էլ սպասում էինք՝ առաջին կեսում սպասողական խաղ կցուցադրեն, իսկ երկրորդ կեսում նրանք տեմպը բարձրացրեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուիսի ժամանակ ասաց Նիկիտենկոն:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Տոբոլ»-ին (1:0): Թեպետ առաջին խաղում «Փյունիկ»-ը պարտվել էր 2:1 հաշվով, բայց մրցակցի դաշտում խփած միակ գոլի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմերից հենց «Փյունիկ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Տոբոլ»-«Փյունիկ» զույգի հաղթողը կխաղա «Մաքաբի» (Թել Ավիվ)-«Ռադնիչկի» (Նիշ) զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Մաքաբին» 2:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am