Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գերմանացի աշխարհի չեմպիոնը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»

Գերմանացի աշխարհի չեմպիոնը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային հավաքականի և «Շակե-04»-ի կիսապաշտպան Բենեդիկտ Հյովոդեսը 4 տարվա պայմանագիր է կնքել Ռուսաստանի չեմպիոն Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

Գերմանիայի երիտասարդական հավաքականի հետ ֆուտբոլիստը 2009 թվականին դարձել  է Եվրոպայի չեմպիոն: 2007-ին ճանաչվել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների մեջ: Գերմանիայի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 44 հանդիպում: Եվրոպայի երկակի բրոնզե մեդալակիր է և աշխարհի չեմպիոն:

«Շալկե»-ի կազմում Հյովոդեը հանդես է եկել 2007 թվականից: 30-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 335 խաղ և խփել 23 գոլ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am