Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արմեն Ջիգարխանյանը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ

Արմեն Ջիգարխանյանը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել դերասանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի դեմ: Ջիգարխանյանը պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում մի քանի միլիոն ռուբլու չափով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Interfax»-ը:

«Քրեական գործի շրջանակում, որն այսօր ուղարկվել է դատարան, մենք արդեն հայց ենք ներկայացրել բարոյական փոխհատուցման վերաբերյալ՝ կապված Ջիգարխանյանի ծառայողական գրասենյակում գաղտնի տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը հրապարակելու հետ»,- ասել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:

Փաստաբանը չի հստակեցրել, թե բարոյական վնասի փոխհատուցման համար որքան գումար են սահմանել, միայն նշել է, որ խոսքը մի քանի միլիոնի մասին է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am