Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կազմակերպվել է կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով քննարկում

Կազմակերպվել է կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով 
քննարկում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ծրագրի շրջանակում հուլիսի 24-ին կազմակերպվել է քննարկում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի առաջին շրջանավարտների զինծառայության սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկման ընթացքում շրջանավարտները ներկայացրել են զինվորական ծառայության վերաբերյալ իրենց պատկերացումները, սպասումները և մտահոգությունները: Անդրադարձ է կատարվել կանանց կողմից տղամարդկանց կոլեկտիվների կառավարման խնդիրներին, դրանց լուծման վերաբերյալ փորձագետների կողմից տրվել են առաջարկություններ:

Դիտարկվում է հարցազրույցների ձևաչափով ևս մեկ հանդիպում-քննարկման կազմակերպման նպատակահարմարությունը, ինչը հնարավորություն կտա առաջարկություններ մշակել զորամասերի հրամանատարության համար՝ իգական սեռի սպաների սոցիալ-հոգեբանական ադապտացիայի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am