Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի հարավում առնվազն 32 մարդ է զոհվել մի շարք ահաբեկչությունների հետեւանքով. AFP

Սիրիայի հարավում առնվազն 32 մարդ է զոհվել մի շարք ահաբեկչությունների 
հետեւանքով. AFP

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է AFP գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կազմակերպել է «Իսլամական պետություն» խմբավորումը երկրի կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Ավելի վաղ SANA լրատվական գործակալությունը հայտնել Է, որ հուլիսի 25-ին հուժկու պայթյուն է որոտացել Սիրիայի հարավ - արեւմուտքի Էս Սուվեյդա քաղաքում: Գործակալության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել Է շուկայի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am