Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Թրամփը ԵՄ-ին առաջարկել Է ԱՄՆ-ի հետ միաժամանակ հրաժարվել մաքսերից, առեւտրական արգելքներից եւ լրահատկացումներից


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 24-ին Եվրամիության իշխանություններին առաջարկել Է Միացյալ Նահանգների հետ միաժամանակ հրաժարվել մաքսատուրքերից, առեւտրական արգելքներից եւ լրահատկացումներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախագահը համապատասխան գրությունն արել Է Twitter-ում: «Եվրամիության ներկայացուցիչները վաղը (հուլիսի 25-ին) կժամանեն վաշինգտոն՝ առեւտրական գործարքը քննարկելու համար», գրել Է Թրամփը: «Ես նրանց համար մտահղացում ունեմ: Թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ ԵՄ-ն վերացնում են բոլոր մաքսերը, արգելքները եւ լրահատկացումները»,- առաջարկել Է պետության ղեկավարը:

Նախագահի կարծիքով՝ այդ միջոցները կհանգեցնեն «ազատ շուկայի եւ արդար առեւտրի»: «Հուսով եմ՝ նրանք դա կանեն, մենք պատրաստ ենք, բայց նրանք չեն (դիմի այդ քայլին)»,- վստահություն Է հայտնել Թրամփը: ԱՄՆ-ի նախագահը հուլիսի 25-ին Վաշինգտոնում բանակցություններ կվարի Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ: Շատ փորձագետներ այդ հանդիպումը դիտում են որպես վերջին շանս ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ լիամասշտաբ առեւտրական պատերազմի կանխման համար: Ավելի վաղ ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը հայտնել Է, որ Թրամփի հետ բանակցություններում Յունկերը մտադիր չԷ որեւիցե կոնկրետ առաջարկություն անել փոխադարձ առեւտրի շուրջը:

Նա հիշեցրել Է, որ ԵՀ-ի դիրքորոշումը ազատ եւ բաց առետրի սկզբունքի պաշտպանությունն Է: Իր հերթին հուլիսի 24-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին լրագրողներին հայտարարել Է, որ նախագահը հանդիպմանը կբարձրացնի աեւտրի եւ ահաբեկչության դեմ պայքարի թեմաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ