Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ սփյուռքի նախարարը կայցելի ԱՄՆ

ՀՀ սփյուռքի նախարարը կայցելի ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի վերջին աշխատանքային այցով գտնվելու է Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ նախարարի խիտ և հագեցած ծրագիրը նախատեսում է մի շարք բազմաբնույթ հանդիպումներ Լոս Անջելեսի մեծ և կենսունակ հայ համայնքի կրոնական, քաղաքական, մշակութային, բարեգործական և այլ կազմակերպությունների ու անհատների հետ: Այցը կավարտվի ամփոփիչ մամլո ասուլիսով:

Հուլիսի 24-ին Մխիթար Հայրապետյանն առաջին արտերկրյա այցն է կատարել Կիպրոս: Այցի առաջին օրը նախարարը հանդիպելու է Կիպրոսի նախագահի՝ Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին, ում հետ քննարկելու է սփյուռքի հարցերի շուրջ հայ-կիպրական հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հուլիսի 26-ին՝ առավոտյան, նախարարը հանդիպելու է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ՝ նախագահական նստավայրում, որից հետո մասնակցելու է Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը:

Այցը կեզրափակվի հուլիսի 27-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am